
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները ներքնազգեստներով հակա պարն են կատարում

Չորեքշաբթի վալիացիներն ավարտեցին Եվրո-2016-ի ելույթները՝ կիսաեզրափակչում պարտվելով Պորտուգալիայի հավաքականին 0:2 հաշվով: Հաջորդ օրը հավաքականի կիսապաշտպան Դևիդ Կոտերիլը տեսանյութ է ներբեռնել Թվիթերում, որտեղ ազգային թիմի ֆուտբոլիստները հանդերձարանում պարում են հանրահայտ հական: Ամենաակտիվ պարողը թիմի դարպասապահ Ուեյն Հենեսին է:
«Դա շատ հաճելի էր, տղաներ»,- գրել է Կոտերիլը:
https://www.youtube.com/watch?v=5p3wdJQW1a0
Հական Նոր Զելանդիայի Մաորի ցեղի ծիսական պարն է: Ամբողջ աշխարհին այս պարը հայտնի դարձավ շնորհիվ Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի, ովքեր յուրաքանչյուր խաղից առաջ կատարում են այդ պարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը