ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մասին աղմկահարույց հայտարարություններից հետո Երևան է այցելել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը։ Հայտնի դարձավ, որ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Երևանում Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ում հետ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Սերբիան պատրաստվում է Թուրքիայից գնել հարվածային անօդաչու թռչող սարքեր (Bayraktar): Այդ մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայում անցկացվող զորավարժությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին ասվում է ապրիլի 11-ին երկրի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի գործերի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ արտասահմանից ուխտավորներին թույլատրել է հաջ կատարել այս տարի եւ մեկ միլիոնի հասցնել այն ուխտավորների թույլատրելի թիվը, որոնք կկարողանան այցելել Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր:
Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները: Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է regnum.ru-ն։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիան ցանկանում է թուրքիայից ձեռք բերել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։
Ներկայում Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր պատրաստվող զրույցի մասին: Այդ մասին ապրիլի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Չեխիան պաշտպանում է Եվրամիության անդամ դառնալու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի ձգտումը եւ օգնելու է այդ երկրներին: Այդ մասին ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստի սկսվելուց առաջ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսին:
Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կարող եմ հավաստել, որ կանցլեր Նեհամերն այցի նախօրեին կանցլեր Շոլցին տեղեկացրել է Մոսկվա մեկնելու պլանների մասին: Բացի դրանից, ես կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ Մոսկվայում անմիջակման շփում որոնելու՝ Ավստրիայի կանցլերի այդ նախաձեռնությունը»,- ասել է նա:
Դրանք պետք է լինեն օրակարգում։ Հույս ունեմ՝ արտաքին գործերի նախարարները քննարկում են դա, որովհետեւ միայն սահմանները որոշելու եւ քարտեզներ վերակազմելու հարցը չի կարող լինել քննարկման առարկա։ Ես հավատում եմ, որ Հայաստանը պնդում է դա, եւ որ Ադրբեջանն էլ հասկանում, որ դա եւս պետք է բանակցությունների առարկա լինի։
Ճապոնիայում հետագայում եւս կձգտեն հասնել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների նորմալացման, ինչպես նաեւ հրթիռային եւ միջուկային ծրագրից նրա հրաժարման: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» անդամ Սերգեյ Մելքոնյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սո Ուկն ապրիլի 8-ին ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ կրկին նշել է, որ դժվարին է համարում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումները: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սին Չհանը:
ԱՊՀ-ի մասնակից երկրների Պաշտպանության նախարարությունների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հարցերի համակարգող կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Ղազախստանի հարավի Շիմքենդ քաղաքում: Ապրիլի 11-ին այդ մասին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին:
Պարենամթերքի գները մարտ ամսին զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում՝ հասնելով աննախընթաց մակարդակի: Այդ մասին ապրիլի 8-ին հաղորդել է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ):
Նրա խոսքով, բանակցությունների արդյունքներով ղեկավարները լրագրողների առջև հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախագահի թեկնածուներից վերջինն էր, ով քվեարկեց կիրակի օրը կայացած ընտրությունների առաջին փուլում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 2050 ուկրաինական տանկ և այլ զրահամեքենա:
Աղբյուրը նշում է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
Բացի այդ, Շոլցն ու Զելենսկին քննարկել են «Ուկրաինային հետագա աջակցության հնարավորությունները»։
Տեղամասերի փակվելուց հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Ավելի ուշ Ֆրանսիայի ՆԳՆ կայքում կհրապարակվեն ընտրության նախնական տվյալները։ Անհրաժեշտության դեպքում ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին։
Սաուդյան Արաբիան ավելացրել է մուսուլմանական սրբավայրեր հաջ իրականացնելու համար թույլատրելի ուխտավորների քանակը՝ հասցնելով այն տարեկան մինչև 1 միլիոնի:
Ամերիկյան կինոակադեմիան որոշում է կայացրել արգելել հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարիների ընթացքում ներկա գտնվել Օսկարի մրցանակաբաշխություններին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ֆրանսիացի կինը և բրիտանացի տղամարդը, որոնք անհետացել էին Մալայզիայի ափերի մոտ սուզվելուց հետո, գտնվել են անհետանալուց 2.5 օր անց:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Եվրամիության երկրների կողմից գազի եւ ջրածնի համատեղ գնումների համար հարթակի գործարկման մասին՝ ՌԴ-ի մատակարարումներից դրանց կախվածության նվազեցման նպատակով:
Իրավագետ, մշակութային գործիչ Նարեկ Վան Աշուղաթոյանն այն կարծիքին է, որ հատկապես պատերազմից հետո հաջորդ դիրքերը զիջվելու են և զիջվում են հենց մշակույթի ոլորտում: