
ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են լրացուցիչ բանակցություններ անցկացնել Էր Ռիադում

Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակությունը մարտի 24-ին կարող է լրացուցիչ քննարկումներ անցկացնել ամերիկյան կողմի հետ: Այս մասին գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի։
«Ուկրաինական պատվիրակությունը երկուշաբթի օրը կարող է լրացուցիչ քննարկումներ անցկացնել ամերիկացի պաշտոնյաների հետ», – ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի պաշտոնյաները, հնարավոր է, կշարունակեն Մերձավոր Արևելքում հանդիպումները ռուս և ուկրաինացի գործընկերների հետ՝ քննարկելու հնարավոր մասնակի հրադադարի մանրամասները։
Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել էր ԱՄՆ-ի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունների հերթական փուլը։
Մարտի 24-ին մեկնարկել է ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլը։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումներ չեն պլանավորվում։