Բաժիններ՝

Նիդեռլանդները մտադիր է մինչև 2030 թվականը բանակի թիվը հասցնել 100․000-ի

Նիդեռլանդները մինչև 2030 թվականն իր բանակի թիվը կհասցնի 100 հազարի, որից հետո այդ թիվը կարող է հասնել 200 հազարի։

Այս մասին մարտի 24-ին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը:

«Մինչև 2030 թվականը զինվորականների թիվը կհասցվի 100 հազարի։ Հետո այդ թիվը կարող է կրկնապատկվել։ Այդ մասին այսօր նամակով Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատին (խորհրդարանի ստորին պալատ) հայտնել է պետքարտուղարը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պրոֆեսիոնալ զինվորները, պահեստազորայինները և քաղաքացիական անձնակազմը ոչ միայն պետք է ավելի արագ հավաքագրվեն, այլև պետք է ավելի արագ վերապատրաստվեն, մարզվեն և ինտեգրվեն մշտական ​​ստորաբաժանումներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31