Բաժիններ՝

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ և ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը, թեև դա դժվար է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը:

«Սերբիան խստորեն պահպանում է ռազմական չեզոքության քաղաքականությունը: Դա նշանակում է, որ մենք չենք ընդլայնելու մեր մասնակցությունը ռազմական որևէ դաշինքում: Եվ մենք կձգտենք լավագույն հարաբերություններ պահպանել բոլորի հետ, առաջին հերթին մեզ շրջապատող երկրների հետ: Այնպես որ, Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, չի լինի ՀԱՊԿ-ի անդամ», – հայտարարել է Վուլինը:

Նա ընդունել է, որ Սերբիայի չափ երկրի համար սա ամենադժվար ճանապարհն է։

«Մենք ինքներս պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը, ինչը հեշտ չէ: Բայց սա ամենաազնիվ ճանապարհն է. ինքներս որոշումներ ընդունենք մեր մասին», – ընդգծել է նա։

Ներկայում Սերբիայի Սկուպշչինան (խորհրդարանը) դիտորդ է ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս