ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»:
#ՀիՄԱ. ՆԱՏՕ-Ի ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՌԱՍՄՈՒՍԵՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ֆրանսիայի նախագահը ողջունել է գահաժառանգ արքայազնի նախաձեռնությամբ Սաուդյան Արաբիայում անցկացված քննարկումները, որոնք հնարավորություն են տվել մեկնարկել ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները։Ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում և Լիբանանում տիրող իրավիճակը։
Կիևը ևս մի քանի ամերիկյան F-16 կործանիչ է ստացել արևմտյան գործընկերներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես վշտացած և ցնցված է» Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահում ՄԱԿ-ին պատկանող երկու հյուրատների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ ավելացնելով, որ ևս 5 աշխատակից վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական զորքերի իրականացրած ավիահարվածներից մարտի 20-ի վաղ առավոտյան 71 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ: Այս մասին հաղորդում է Al Jazeeran-ն։
Սկսվել է Հայաստան իմ այցը G7-ի և Եվրամիության երկրների դեսպանների հետ. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ստանձնել են Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ հարվածն ուղղված է եղել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցումը հռչակվեց որպես շատ մեծ հաջողություն, իշխանություններն էլ հերթական անգամ սկսեցին դրոշակ ծածանել, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, «խաղաղության դարաշրջանը» շատ մոտ է։
Եվրամիությունը դատապարտել է ինչպես Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների ձերբակալությունները՝ կասկած հայտնելով ժողովրդավարությունը պահպանելու՝ Թուրքիայի իշխանությունների հանձնառության առնչությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այսօր ստորագրել հրամանագիր՝ Միացյալ Նահանգների կրթության դեպարտամենտի լուծարման գործընթացը սկսելու մասին. հայտնել է CNN-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունըԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից մեր երկիրը կունենա պաշտպանության հարցերով կցորդ: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:
Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սարատովի վրա արձակվել է 54 ԱԹՍ։
Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։
Հայտնի է, որ դերասանը չի շտապում ամուսնանալ, իսկ Վիտորիան նրանցից է, չի շտապեցնում։
Նիկոլ Փաշինյանը, արտաքին թշնամու հետ ստորագրվելիք նվաստացուցիչ թղթի միջոցով, փորձում է լուծել երկրի ներսում սեփական քաղաքական հակառակորդների հարցերը։ Նրան այս պահին չի հետաքրքրում, որ «Խաղաղության համաձայնագիրը» ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովող պայմանագիր է, այլ բարաթ, որով պարտավորված անելիքը պահանջելու են Հայաստանում անպատվության հաղթանակն արձանագրելուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապված մեղադրանքով։
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։
Մոտ 30-ից ավել տարի առաջ, երբ այն ժամանակ անվանվող Հեռուստառադիոպետկոմիտեի Արտասահմանի համար տրվոր հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էի, ու բացի ամենօրյա հաղորդումները վարելուց՝ ունեի նաև իմ կիրակնօրյա հեղինակային «В гостях у Зары» ծրագիրը և ի հպարտություն ասեմ, որ շատ ու շատ հաղորդումներս այժմ պահվում են Հանրային Ռադիոյի պահոցում… Ինձ հյուր էին գալիս ճանաչված մարդիկ, ու խոսում էինք շատ անկաշկանդ ու ազատ. Օրինակ, երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր անեկդոտներ…
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը՝ կարևորելով դրա ստորագրման ուղղությամբ հետագա քայլերը։
Տեղեկություններ կան, որ թեև Իրանը նվազեցրել է հութիներին իր ռազմական տեխնիկայի մատակարարումների ինտենսիվությունը և ընդհանուր աջակցությունը, նրանք դեռևս մեծ քանակությամբ մատակարարումներ են ուղարկում:
«Ներքին ինֆորմացիայով գիտենք, որ 2026թ. ընտրություններում իր հաղթանակին Փաշինյանն այդքան էլ չի հավատում, և իր վրա մեծ է ճնշումը՝ մինչև իր հեռանալը փոխել Սահմանադրությունը: Դրա համար 2025թ. լինելու է շատ բուռն, Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր իշխանությունը: Սերժ Սարգսյանն ասում էր, որ իշխանությունը պահում է մարդ, ով կյանքում ավելի կարևոր բան չունի, բացի այդ իշխանությունից: Նիկոլ Փաշինյանն այսօր ապրում է այդ աթոռի համար, իսկ այդ աթոռն իրեն տրված է կատարելու հակահայկական օրակարգը, որը նա փայլուն կերպով անում է»:
Նախարարները նախատեսում են նաև ավելացնել եվրոպական երկրների միջև տրանսպորտային կապերի բարելավման ծրագրի ֆինանսավորումը:
Ըստ Գազայի առողջապահական ծառայությունների՝ հարվածների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են: