Հարավային Կորեայի ղեկավարը կոչ է արել հետաքննել դեպի Հյուսիսային Կորեա ԱԹՍ-ի արձակման դեպքը
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել մանրամասն հետաքննել դեպի Հյուսիսային Կորեայի տարածք անօդաչու թռչող սարքի արձակման համար մեղադրվող քաղաքացիական անձի նկատմամբ գործը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
«Անընդունելի է, որ քաղաքացիական անձն անօդաչու թռչող սարքի օգնությամբ թափանցի Հյուսիսային Կորեայի շրջան», – նախագահը հայտարարել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ։
Հունվարի սկզբին Փհենյանը մեղադրել է Սեուլին ԱԹՍ-ի միջոցով իր օդային տարածքը խախտելու համար` դա անվանելով «լուրջ սադրանք»։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, Սեուլից պահանջել է ճանաչել խախտման փաստը և ներողություն խնդրել միջադեպի համար։
Դրա հետ մեկտեղ, հարավկորեացի զինվորականները հերքել են իրենց մեղքը։ Հանրապետության պաշտպանության նախարար Ան Գյու Բակը Yonhap գործակալությանը հայտնել է, որ հարավկորեացի զինվորականների կողմից տվյալ տեսակի անօդաչուներ չեն շահագործվում։
Ավելի ուշ տեղեկատվություն հայտնվեց, որ անօդաչու թռչող սարքի արձակման համար կասկածվողը քաղաքացիական անձ է, որի ինքնությունը չի բացահայտվում։
