Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության խորհրդին միանալու Դոնալդ Թրամփի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Նիկոլ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է Բաղդասարյանը:
