Մոլդովան լքում է ԱՊՀ-ն

Մոլդովան մոտ ապագայում դուրս կգա ԱՊՀ կազմից, այսօր հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյը։

Մոլդավական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ երկրի՝ ԱՊՀ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացի մեկնարկն արդեն իսկ տրված է։

«Փետրվարի կեսերին մենք, ամենայն հավանականությամբ, կավարտենք կառավարությունում սպասվող գործընթացները։ Դրանից հետո խորհրդարանի պատգամավորները վերջնական որոշում կկայացնեն։ ԱՊՀ շրջանակներում կնքված որոշ համաձայնագրեր, որոնք չեն հակասում եվրոպական երկրներում մեր մոտեցումներին և որոշակի օգուտ են տալիս Մոլդովային, չեն չեղարկվի։ Իրավաբանորեն, սակայն, Մոլդովայի Հանրապետությունը շատ կարճ ժամանակահատվածում պաշտոնապես կդադարի ԱՊՀ անդամ լինել», – նշել է Պոպշոյը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031