ԵՄ-ն աշխատում է Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթի վրա

ԵՄ-ն աշխատում է Գրենլանդիայի և Արկտիկայի անվտանգության միջոցառումների լայնածավալ ներդրումային փաթեթի վրա, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք աշխատում ենք Արկտիկայի անվտանգությունը սատարելու միջոցառումների փաթեթի վրա։ Մենք կաշխատենք ձեռք ձեռքի տված Գրենլանդիայի և Դանիայի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք հետագայում աջակցել տեղական տնտեսությանը և ենթակառուցվածքներին։ Մենք կաշխատենք ԱՄՆ-ի և բոլոր գործընկերների հետ՝ Արկտիկայի ավելի լայն անվտանգության շուրջ։ Սա ակնհայտորեն մեր ընդհանուր շահերից է բխում, և մենք կավելացնենք մեր ներդրումները Գրենլանդիայի և Արկտիկայի անվտանգության մեջ»,- ասել է նա Դավոսի ֆորումում։

Տեսանյութեր

Լրահոս