TRIPP-ը բանակցելի է, կարող է լավ աշխատել, եթե… Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ TRIPP նախագիծն այն վիճակով, ինչպես իրագործվում է, ընդունելի չի, բայց այն բանակցելի է:

«Եթե Հայաստանն իսկապես կարողանա լուրջ բանակցություններ վարել, և TRIPP-ը չդառնա կռվախնձոր, այլ մեր բոլոր ռազմավարական գործընկերներին համախմբելու միջոց, դա կարող է լավ աշխատել:

Մենք ասել ենք՝ չի կարող TRIPP-ը միայն քո տարածքով սահմանափակվել, ինչի՞ պիտի 43 կմ լինի: Եթե մենք խոսում ենք խաչմերուկի մասին, դա առնվազն պիտի գա հասնի մինչև Երասխավան: Այսինքն, Ադրբեջանն էլ նույն TRIPP-ի տրամաբանության մեջ պիտի տարածքներ տա, չէ՞, կամ՝ տա հնարավորություն հաղորդակցության»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս