Գրենլանդիայի պատճառով սահմանված մաքսատուրքերը կհարվածեն ԱՄՆ-ին․ Գերմանիայի կանցլերի զգուշացրել է Թրամփին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Գրենլանդիայի շուրջ ծագած վեճի ֆոնին չսահմանել մաքսատուրքերը։ Այսօր Բեռլինում կայացած ելույթի ժամանակ Մերցն ընդգծել է, որ նման միջոցները նախևառաջ կհարվածեն ամերիկյան տնտեսությանը, հայտնում է Bild-ը։

«Մաքսատուրքերը, որպես կանոն, վճարում են նրանք, ում երկիր ներկրվում են ապրանքները։ Այս դեպքում դրանք կվճարեն ամերիկացի սպառողները։ Մաքսատուրքերի վերաբերյալ նոր սպառնալիքները ոչ թե ամրապնդում են անդրատլանտյան հարաբերությունները, այլ թուլացնում են դրանք», – հայտարարել է նա։

Մերցի խոսքով՝ եվրոպական երկրների միջև իրավիճակի գնահատման հարցում առկա է «մեծ միասնություն»։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ եվրոպական ապրանքների նկատմամբ ամերիկյան հնարավոր մաքսատուրքերն ամեն դեպքում վնաս կհասցնեն Գերմանիայի և ԵՄ տնտեսությանը։

Գրենլանդիայի շուրջ հակամարտության սրման ֆոնին՝ հունվարի 22-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության արտահերթ գագաթնաժողով։ Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները կքննարկեն Վաշինգտոնի գործողություններին հնարավոր պատասխանները և առևտրային վեճում հետագա քայլերը։

Տեսանյութեր

Լրահոս