Թբիլիսին պատրաստ կլինի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ միայն օկուպացված տարածքների հարցի լուծումից հետո: Ըստ Новости-Грузия-ի՝ դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
ՆԱՏՕ-ի անդամները քննարկում են քաղաքացիական պաշտպանության և Ուկրաինային աջակցության համար ծախսերի թիրախ սահմանելու հարցը՝ ի լրումն ռազմական բյուջեի հիմնական նպատակների, ըստ Reuters-ի՝ երկուշաբթի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը։
Եվրախորհրդի ղեկավար Ալեն Բերսեն Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ խորհուրդը մտահոգված է Թուրքիայում նախագահ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակցի բանտարկությունից և զանգվածային բողոքի ցույցերից հետո Թուրքիայում հարյուրավոր ձերբակալություններով և մարդու իրավունքների խախտումներով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է մայիսի 9-ին այցելել Կիև՝ «դիվանագիտական ուժի ցուցադրման համար՝ ընդդեմ նույն օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա զորահանդեսի», գրում է Politico-ն։
Ռուսաստանում միասնական տուրիստական վիզայով գտնվող Թուրքիայի քաղաքացիները նախկին 16 օրվա փոխարեն արդեն կարող են մնալ մինչև 30 օր։
52-ամյա Քայմբերլի Շոփերը մեղադրվում է մարդկային հյուսվածքների անօրինական առևտրի մեջ այն բանից հետո, երբ ոստիկանները պարզել են, որ նա իր բիզնեսի՝ «Wicked Wonderland»-ի միջոցով վաճառում է իրական մարդկային ոսկորներ։
Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մարտին ավելացել է 0,2%-ով և կազմել 1,43 տրլն դոլար։ Այս մասին հայտնել է Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը հարապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական տեխնոլոգիաներին, զինվորների քանակին, ռազմարդյունաբերական բյուջեին և ռազմավարական կարողություններին վերաբերող զեկույց:
Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով:
«Թրքացված դիվանաՏգիտություն». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործել Իրանի դեմ, այդ թվում՝ ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները։
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,89 դոլարով (1,37%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,65 դոլարի։
«Իմ դիտարկմամբ՝ սա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, ուղղակի ավելի բարդ բառապաշարով, ավելի բարդ ընկալելի տեքստով ու ավելի քողարկված: Միայն հայկական իշխանական մամուլն է, որ չի խոսում այդ մասին: Եթե հետևենք ադրբեջանական և թուրքական մամուլին, այնտեղ արդեն հստակ ժամկետներ են նշում, հստակ նախագծեր, փորված թունելներ ցուցադրում: Կոպիտ ասած՝ տևական ժամանակ է, ինչ հարցը փակված է, որովհետև նմանատիպ մասշտաբի հարցերում մինչև հարցի վերջնականացումը ոչ մի պետություն ավելորդ ծախսերի չի գնա: Այսինքն՝ կարելի է ասել, որ Անթալիայում Միրզոյանն արտաբերեց այն, ինչը վաղուց համաձայնեցված էր, ու ինչի վերաբերյալ ինքը վաղուց տեղյակ էր»,- ի պատասխան՝ ասաց Սիրունյանը:
ԱՄՆ-ն արդեն ստացել է ավելի քան 10 առևտրային առաջարկ մաքսատուրքերի սահմանումից հետո, և Թրամփի վարչակազմը ներկայումս գնահատում է դրանք։
Կանադան մտադիր է մասնակցել Եվրոպայի վերազինման գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Ալիևը ցանկանում է Հայաստանից ստանալ տարածք՝ ճանապարհ, որով ինչ ուզենա՝ կարող է տեղափոխել, և հայկական կողմը դա չի ստուգի։ Ադրբեջանն ուզում է երթուղի, որի վրա Հայաստանը որևէ իրավասություն չի ունենա, որովհետև աշխարհաքաղաքական փոփոխությունների կամ Հայաստանում իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող է այդ ճանապարհն Ադրբեջանի համար փակել։ Հենց այդ խնդիրը բացառելու համար է ուզում տարածք՝ առանց ՀՀ իրավազորության»,- ասաց միջազգայնագետը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։
Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսում Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը ոչ ոքի չի սպառնում, սակայն ինքն է ենթարկվում սպառնալիքների:
ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 18-ին իսրայելական հրթիռակոծությունների վերսկսումից հետո մեկ ամսվա ընթացքում Գազայում ավելի քան 1600 մարդ է զոհվել։
ՌԴ պաշտոնյաները շարունակում են ՀՀ իշխանություններին զգուշացնել եվրաինտեգրման հետևանքների մասին: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են:
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները ո՛չ արդյունավետ, և ո՛չ էլ ընդունելի կլինեն Իրանի համար։Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են մայիսին կայանալիք հանդիպմանը քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, կարող է ներառել նոր միջոցներ «ստվերային նավատորմի» դեմ։
Չինաստանի իշխանությունները պատրաստ են համակարգել գործողությունները Եվրամիության հետ և համատեղ պաշտպանել միջազգային առևտրի կանոնները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքային ճնշման։
Ինչպես նշել է Բարոն, Ալժիրի այդ քայլն անպատասխան չի մնա։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն ԱԳ նախարարների այսօրվա նիստում, ի թիվս այլնի, կքննարկի Հայաստան-Ադրբերջան ընթացիկ զարգացումները, հայտնում է consilium.europa.eu-ն:
Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում: