Մասկատում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները, դրանք տևել են հինգ ժամ։ Այդ մասին հայտնում է IRIB-ը:
Արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Կողմերի հանդիպումը առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով (մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել):

Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագրի իրականացման համար, և հարվածներ էր հասցրել գեներալներին, միջուկային օբյեկտներին ու գիտնականներին:

Իրանը հերքել էր մեղադրանքները՝ պատասխանելով սեփական հարձակումներով: Կողմերը 12 օր շարունակ հարվածներ էին փոխանակում, որոնց միացավ նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարված հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին: Դրանից հետո Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ հասցրեց Կատարում գտնվող ամերիկյան «Էլ-Ուդեյդ» բազային՝ հայտարարելով, որ իրանական կողմը մտադիր չէ հետագա էսկալացիայի գնալ։

Տեսանյութեր

Լրահոս