Միացյալ Նահանգները դեռևս տեղեկություն չունի, որը կհաստատի, որ իրանական հնարավոր պատասխան հարվածը Իսրայելի շահերին կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին։Ա յս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքերն Al Jazeera-ին:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պատերազմական իրավիճակում ուկրաինական առաջին դիվանագիտական ֆորումի ժամանակհայտարարել է, որ ուկրաինացի դիվանագետները պետք է արևմտյան գործընկերներին դուրս բերեն իրենց «կոմֆորտ զոնայից» և գցեն անհարմար դրության մեջ, քանի որ, ըստ նրա՝ բարեկամաբար երկխոսությունը արդյունք չի տալիս։
Հարավային Կորեան նշել է, որ զորավարժություններն անցկացվել են եռակողմ զորավարժությունների երկարաժամկետ պլանին համապատասխան, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2023 թվականին։
ԵՄ խորհուրդն ապրիլի 12-ին հայտարարել է անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների խախտման կամ շրջանցման համար պատժի նվազագույն կանոնների վերջնական հաստատման մասին:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մի շարք որոշումներ են կայացրել ու հայտարարություններ ընդունել։
Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի Դամասկոսում Իսրայելի հյուպատոսության գնդակոծմանը, բայց պատասխան միջոցները սահմանափակ կլինեն՝ իրադրության սրում չհրահրելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան: Ադրբեջանական Report-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները. այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ համոզելու Իրանին զերծ մնալ Իսրայելի տարածքին հարվածելուց։
Այսօր ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստում քննարկվել են դաշինքի համատեղ օդային ուժերի զարգացման և Կենտրոնասիական տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը, նիստից հետո հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում է շնորհել 58-ամյա պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:
Սաֆրաստյանի կարծիքով՝ հարաբերությունների սառեցմամբ է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա այդպես էլ չի կայանում, և դեռ հարց է՝ մոտ ապագայում առհասարակ կկայանա, թե ոչ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական ֆինանսական հարաբերություններին։
Օրենբուրգում հնչում է տագնապի ազդանշան, քաղաքում իրականացվում է զանգվածային տարհանում ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է իր Telegram ալիքում։
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար:
Զինվորականները նշել են, որ արմատականների ոչնչացման գործողություններն իրականացվել են ապրիլի 11-ին:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ահազանգում է՝ եթե Ռուսաստանը գրավի Կիևը, և դա, ըստ բրիտանացի քաղաքական գործչի, նրա նպատակն է, ապա ԱՄՆ-ի և Արևմուտքի համար այս ձախողումը շատ ավելի վատ աղետ կլինի, քան 1957-1975 թվականների Վիետնամի պատերազմը:
Սպասվում է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ խորհրդաժողովը տեղի կունենա հունիսին Բյուրգենշտոկում։
Միջոցառումն իրականացնում են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի կրթության ինստիտուտը, Նախիջևանի պետական համալսարանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։
#MarchFor Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park Archibald շատրվանի մոտ, որտեղից սկսվելու է քայլերթը։
Վերահսկիչ Հիլդա Սոլիսն էլ նշել է, որ հարգում են հայ ժողովրդի տոկունությունը, որը իր կյանքը վերակառուցել է ոչնչից, այդ թվում՝ Լոս Անջելեսում։
«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»,- հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն անհանգստացած է երկրում ահաբեկչության հնարավորությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ նշելով, որ խոսքը նմանատիպ ահաբեկչության վտանգի մասին է, որը տեղի ունեցավ մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում և հարյուրից ավելի կյանքեր խլեց։
Նշվում է, որ համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:
Ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել քաղցր ըմպելիքների արտադրության համար հարկ սահմանելու օրինագծին։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: