Մոսկվան լսել է հեռահար համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին․ Պեսկով

Մոսկվան լսել է հեռահար հրթիռային և անօդաչու համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, ստուգում է այդ տեղեկատվությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել էր, որ Գերմանիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ աշխատանք է ծավալել հեռահար համակարգերի ստեղծման ուղղությամբ: ԱՆդրադառնալով այս հայտարարությանը՝ Պեսկովն ասել էր․

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն կազմակերպելու ծրագրերի մասին հաղորդագրությանը, մենք լսել ենք դրա մասին, մենք ուշադիր հետևում ենք տեղեկատվությանը, մենք այն ստուգում ենք», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930