«Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ողջ երկայնքով»,– հայտարարել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Պենտագոնը փոխել է լրագրողների համար իր պահանջները՝ թույլ տալով նրանց հրապարակել հոդվածներ՝ առանց ռազմական գերատեսչության նախնական հաստատման, եթե դրանք հիմնված են իրենց սեփական հետաքննությունների վրա․ գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախագահը մանրամասներ չի ներկայացրել, մասնավորապես՝ արդյոք պատրաստ է ներում շնորհել երաժշտին։
Օգոստոսին Վաշինգտոնը կրկնապատկել է Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար նախատեսված պարգևը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի՝ մեղադրելով նրան թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր խմբավորումների հետ կապերի մեջ, ինչը Մադուրոն հերքում է։
2025-ի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Իսրայել է ուղևորվել 456 նավ, որից ամենամեծ ծավալով բեռնափոխադրումներն իրականացվել են Իսքենդերուն, Մերսին և Քոջաելի նավահանգիստներից։
Ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։
Գաբալայում ընթացող Թյուրքախոս պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուշագրավ հայտարարություններ են արել և հատկապես ոգևորությամբ անդրադարձել հարավկովկասյան զարգացումներին։ Ըստ Իլհամ Ալիևի, այսօր ԹՊԿ-ն ոչ միայն համագործակցության հարթակ է, այլև խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն է։
Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից: Հայաստանը, որը պատմականորեն մեծապես կախված էր Մոսկվայի ռազմավարական և տնտեսական օգնությունից, վերակողմնորոշվել է դեպի Արևմուտք․ գրում է Al Jazeera-ն:
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը պնդում է՝ օր առաջ Հայաստանի իշխանությունը պետք է որոշում կայացնի Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում։
Ուշակովի խոսքով՝ ՌԴ ղեկավարը սկսել է շնորհավորանքներ ընդունել արտասահմանցի գործընկերներից ժամը 14:00-ից (չնայած ոմանք ավելի վաղ են զանգահարել, իսկ օրինակ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դեռ երեկ էր շնորհավորել):
Վարկային համաձայնագիրը «TEİAŞ»-ի անունից ստորագրել է ընկերության գլխավոր տնօրեն Օրհան Քալդըրըմը, իսկ ՀԲ-ի անունից Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Հումբերտո Լոպեզը:
Հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն էր հաստատել Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի 42 նավերի նկատմամբ, որոնց վրա էր գտնվում Թունբերգը։ Հոկտեմբերի 6-ին ակտիվիստուհուն և «Դիմադրության նավատորմի» տասնյակ այլ անդամների Իսրայելն արտաքսել է Հունաստան և Սլովակիա:
Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որպեսզի Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։
«Իր արտաքին քաղաքականության հայացքները համահունչ ներկայացնելու փոխարեն, Թրամփը կրկին թվարկեց իր «ամենամեծ նվաճումները», այդ թվում՝ յոթ հակամարտությունների ենթադրյալ լուծումը, այդ թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը»։
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բնական հեղուկ գազի և միջուկային էներգիայի ոլորտներում կնքված նոր համաձայնագրերը նպաստելու են երկու երկրների էներգետիկ ռազմավարական համագործակցության խորացմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ սեպտեմբերին ստորագրված «Ռազմվարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագրով» կողմերը նպատակադրված են զարգացնել քաղաքացիական ուղվածության տեխնոլոգիաներն ու այդ ամենի շուրջ կարգավորման […]
Միևնույն ժամանակ, կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ առևտրի աճը 2026 թվականին կդանդաղի, քանի որ սակագների բարձրացման ամբողջական ազդեցությունը կդառնա ակնհայտ։ Ակնկալվում է, որ դա կշարունակվի «ամբողջ տարվա ընթացքում»։
Չորս մարդ, ներառյալ մեկ երեխա, մահացել է այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներից մեկի ափերի մոտ ներգաղթյալներով լի նավակ է խորտակվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի առափնյա պահպանության ծառայությանը։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ տարածաշրջանային հարցեր քննարկելու նպատակով։
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Թրամփի ուղի»… Նման դիլեմա Սերժ Սարգսյանի համար չկա, քանի որ, «բացի Հայաստանի կառավարչից՝ Նիկոլ Փաշինյանից, բոլորն աշխարհում այդ ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք»»:
Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր:
Եվրամիությունը քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժը դաշինքի տարածքում սահմանափակելու հնարավորությունը․ գրում է Euronews-ը։
Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 2-ը կգտնվի Լիբանանում։
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից
Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության ղեկավար Մուրհաֆ Աբու Կասրան հայտնել է, որ շփման գծերի ողջ երկայնքով անհապաղ հրադադարի մասին համաձայնագրի են կնքել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման հետ։
Կուբանիչբեկ Օմուրալիևը նշել է, որ այդ համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի տարանցիկ նոր հնարավորություններ:
Եգիպտոսում հոկտեմբերի 6-ից ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում պատանդների վերադարձի և Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 67 000-ը։
2025 թվականի հունվարի 1-ին ԱՊՀ-ում նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին, համանախագահներ են դարձել ՌԴ-ն և Թուրքմենստանը:
Նրանք այն առևտրային կազմակերպության ղեկավարներն ու շահառուներն են, որը Տոսնենսկի շրջանում պահում էր շրջանառությունից բռնագրավված սպիրտ պարունակող արտադրանք։
Փորձի ընթացքում համակարգը ցույց է տալիս իր քվանտային բնույթը՝ թունելավորման միջոցով հաջողությամբ դուրս գալով զրոյական լարման վիճակից: Համակարգի փոփոխված վիճակը հայտնաբերվում է լարման ի հայտ գալու միջոցով։