Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։
Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։ Այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանը գնում է մի զիջումից՝ մյուս զիջման, պարտությունից՝ պարտություն։ Այս տեմպերով շարունակելու պարագայում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. դա չի բացառվում»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Ընթացիկ տարվա մարտի ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։
«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նա Նիկոլ Փաշինյանի ցանկացած թռիչքից 5-6 օր առաջ նրա դիմակը պատռում էր, դրա համար էլ Նիկոլը փորձեց նրան լիկվիդացնել»,- հավելեց նա։
Պակիստանում առնվազն 7 ոստիկան է զոհվել համընդհանուր ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերի վրա իրականացված երկու հարձակումների ընթացքում։ Երկրի Բելուջիստանի նահանգում նաև մի քանի փոքր պայթյուններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում 2 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Սուրամիում սողանքային գործընթացներն ու հեղեղումներն ակտիվացել են հորդառատ անձրևների պատճառով։
2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ:
2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ԵՄ երկրները, Մեծ յոթնյակի երկրները և նրանց մի շարք գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ սառեցնելով իրենց երկրներում գտնվող ռուսական ակտիվները։
Փետրվարի 7-ին շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կմեկնեն Կահիրե՝ «քննարկելու հնարավոր գործարքի շուրջ առաջարկների իրավիճակը»։
Սակայն փետրվարի 7-ին տեղեկություններ տարածվեցին, որ Պուտինի այցը հետաձգվել է, սակայն հետաձգման պատճառները հայտնի չեն։
Տարբեր հարթակներում հրապարակված լուսանկարներում ու տեսանյութերում երևում է, որ խառնարանից լավա է հոսում՝ լուսավորելով գիշերային երկինք բարձրացող ծխի սյունը։
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերն Իրաքում տեղակայվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ ԱՄՆ-ն Իրաքում ունի 2500 զինվորական, որոնք խորհրդատվություն են տրամադրում և տեղի ուժերին օգնում են թույլ չտալ, որ խմբավորումը գլուխ բարձրացնի։
Բելառուսի նվիրատվությունն ընդունելու արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով։
1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, և Մարգարայի անցակետը ուղիղ երեք տասնամյակ չէր գործում:
Դարչիաշվիլին համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման նպատակով Վրաստանը մտադիր է պահպանել և ավելի խորացնել երկկողմ ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։
Փետրվարի 7-ին Պակիստանի Բելուջիստանի նահանգում երկու պայթյուն էր տեղի ունեցել թեկնածուների գրասենյակների մոտ, որի հետևանքով 28 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, սակայն վերջիններս շարունակում են թիրախավորել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերը՝ նշելով, որ հարձակումները կդադարեն, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
ԵՄ երկրներից 2023-ին Սլովակիա արտահանումը, օրինակ, կազմել է 42 մլն 998.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 75.8 տոկոսով:
Կրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել արտահերթ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ․
Մեկ ամիս էլ չկա, որ ԿԺԴՀ-ն վերացրել է միջկորեական հարցերով զբաղվող գործակալությունները, քանի որ 2023 թվականի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական կապերը որակեց որպես «միմյանց թշնամի երկու պետությունների» հարաբերություններ:
Փոխնախարարը Երևանի գործընկերներին կոչ է արել կազմակերպությանը քննադատելու փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական մակարդակներում։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չէր լինի Հայաստանի համար, դա հակասում է Երևանի շահերին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նախօրեին Ադրբեջանում կայացան դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևի հայտարարած արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս ընտրություններն Ադրբեջանում անցկացվեցին առանձնակի ոգևորությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ընտրատեղամասեր էին բացել նաև Արցախում։
Ըստ հրապարակման՝ աղմկահարույց հարցազրույցը կհրապարակվի փետրվարի 8-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 9-ին, ժամը 03։00-ին), Tucker Carlson.com կայքում։
Փետրվարի 7-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցները ռադիոակտիվ ջրի արտահոսք են արձանագրել ատոմակայանի տարածքում։
Էնթոնի Բլինքենը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում եղել էր նաև Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Կատարում, Իսրայելում՝ փորձելով հասնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի:
Զոհերի հստակ թիվը չի նշվում, սակայն պարբերականը գրում է, որ բախման միջադեպերից մեկի ժամանակ սպանվել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գի Ֆիլիպի առնվազն հինգ կողմնակիցներ։ Հաղորդվում է նաև նրա դեմ անհաջող մահափորձի մասին։
Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է փետրվարի 6-ին: Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։