Իսրայելը հայտարարել է, որ հարվածները հասցրել է «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռային հարձակմանն ի պատասխան։
Պատժամիջոցներ են սահմանվել երկու ֆիզիկական անձանց նկատմամբ Իրանից և մեկի նկատմամբ՝ ԱՄԷ-ից, ինչպես նաև Իրանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։
Միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ-ն ձախողել են ցեղասպանությունների կանխարգելման իրենց պարտավորությունը
ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, տարածաշրջանում վարում է բալանսավորված քաղաքականություն. Արցախի ՄԻՊ
Կոնգրեսում քննարկել ենք Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության տրամադրման հարցը. Արցախի ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղին տրվող աջակցության մասին լրագրողներն ավելի ուշ հարց են ուղղել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։ Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում ներառված է հումանիտար օգնության մասին դրույթ, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից «ամբողջ աշխարհում առկա հակամարտություններին հումանիտար արձագանք տալու նպատակով»։
Լրագրողը նրան հարց է ուղղել, թե ով է ավելի լավ Ռուսաստանի համար որպես ԱՄՆ նախագահ՝ Բայդենը, թե Թրամփը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում՝ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման՝ Սուպերբոուլի հաղթողների շքերթից հետո։
Անգլիական «Euromonitor» հետազոտական ընկերությունը հրապարակել է աշխարհի լավագույն 100 քաղաքների ցանկը։ Այդ ցանկում ներառված քաղաքները դիտարկելիս հաշվի են առնվել 55 տարբեր չափանիշներ, մասնավորապես տնտեսական, առևտրային և զբոսաշրջության ցուցանիշները։
«Ժողովուրդը պետք է ցույց տա ոչ միայն ՔՊ-ին, այլև նրա դրսի տերերին, որ այլևս թուրքական օրակարգը սպառված է, հետևաբար՝ նրանք պետք է հեռանան, բայց ոչ Հայաստանից, քանի որ դատարանի առաջ դեռ պետք է պատասխան տան։ Իսկ սրանց հեռանալուց հետո պետք է գործի անցնեն գիտակները»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։
Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարից երաշխիքներ ստանալ, որ դաշինքի երկրների միջև զենքի արտահանման սահմանափակումներ չեն լինի։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունները բողոք են հայտնել Ռուսաստանին, որտեղ Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Բալթյան երկրների մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։
Ուրախ եմ վերադառնալ Լյուքսեմբուրգ 2022թ. իմ առաջին այցից ուղիղ երկու տարի անց: Այս տարիների ընթացքում մենք արդեն ձևավորել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն, բայց այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում:
«Ռուսական կողմում կա ընկալում, որ այդ կայսրությանն այսօր ավելի շատ է վտանգում Փաշինյանը և ոչ թե՝ Ալիևը… Ռուսները հո ապուշ չե՞ն, չե՛ս պլստալու, երբ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում հաղթած դուրս եկավ։ Ոչ Բորելն է գալու ձեզ օգնի, ոչ էլ Միշելին եք հասցնելու զանգել։ Լինելու ենք մենք ու մեր այլընտրանքը, որն ինձ թվում է՝ սխալ է»,- նշեց բանակցային գործի մասնագետը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին այս տարվա ապրիլին կայցելի Թուրքիա։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ:
Ճապոնիայի հարավի Կագոսիմայի նահանգում սկսվել է Սակուրաձիմա հրաբխի՝ Մինամիդակե խառնարանի ժայթքումը։ Հրաբխային ծուխը հասել է խառնարանից հինգ հազար մետր բարձրության։
Ակնկալում ենք երաշխիքներ Հայաստանից․ Զախարովան՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում շվեյցարական բանակը, մասնավորապես, կմասնակցի նոյեմբերին Էստոնիայում կայանալիք Cyber Coalition կիբեռպաշտպանության զորավարժություններին, որոնց նպատակն է «բարելավել համագործակցությունը ՆԱՏՕ-ի, նրա անդամների և գործընկեր երկրների միջև»։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան համարում է թշնամու կողմից փորձարկում-ուսումնասիրություն, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի հերթական սահմանային սադրանքին ու դրանից կախված՝ գծում է իր քայլերի հաջորդականությունը:
Բացի այդ, ըստ Սերդյուկովի, իրավիճակի վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի աճը՝ «կառավարական զորքերի և ընդդիմության միջև շարունակվող առճակատման, ազգային և կրոնական փոքրամասնությունների ճնշման, ինչպես նաև տնտեսական իրադրության վատթարացման և հումանիտար խնդիրների սրման հետևանքով»։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Ստոլտերբերգի խոսքով՝ սա վեց անգամ ավելի է 2014 թվականի համեմատությամբ, երբ միայն դաշինքի 3 անդամներ էին հասել այս նշաձողին։
Տաջիկստանում պլանավորված է օպերատիվ հավաք կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի հրամանատարության հետ, ինչպես նաև «Ռուբեժ-2024» համատեղ վարժանքները։
ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։