Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն «սիրաշահում են» Հայաստանին, ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Միայն ազգային մտածելակերպով առաջնորդվելը կարող է արդյունք ունենալ, այսինքն՝ ինքնության գիտակցումն է, եթե դրանից հեռացան, ուղղակի չեն կարող գոյատևել։ Մենք մեր առաջին դպրոցը տվեցինք թուրքին՝ ապրելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ, թող ժողովուրդը որոշի՝ իր գոյությունն արդարացվա՞ծ է։ Վաղն Ալիևը մեր երեք նախագահներին է տանելու, Նիկոլին էլ՝ որպես ծաղրածու»,- ընդգծեց Հուսիկ Արան։
Այս մասին «Տելեգրամ»-ի ի էջում տեղեկացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սպիտակը տունը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է նոյեմբերի 9-ից օրական 4 ժամով դադարեցնել գործողությունները Գազայի հյուսիսում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
ԱՄՆ կառավարությունը մեղսակից է այն հանցագործություններին, որոնք Իսրայելը կատարում է Գազայի հատվածում, Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հասարակությունը միասնական է, և դա երկրի հաղթանակի գրավականն է։
«ՌԴ-ն, ինչպես նախկինում, ներկայումս էլ պատրաստ է աշխատել կողմերի հետ, սակայն այս տարիների ընթացքում դա կայուն ու մշտական աշխատանք չի եղել, այլ եղել են Բրյուսել-Մոսկվա թռիչքներ, բովանդակային տարբեր խոսակցություններ, իսկապես բարդ իրավիճակ, այս ամենի հետ՝ Ուկրաինայում տիրող ծանր իրավիճակը, որը Ռուսաստանի համար թիվ մեկ խնդիր է, որից կախված է ՌԴ ապագան և ՌԴ ապագա քաղաքական ուրվագծերը»։
«Հիմա պետք է ունենալ ոչ թե ուժեղ ընդդիմություն, այլ իրապես հզոր ու ազգային իշխանություն, որը կունենա Արցախը հետ բերելու գործուն ու ազգանվեր ծրագիրը»,- վստահություն հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:
«Փաստացի այս պահին չկա հստակ կարգավորման գործընթաց։ Ադրբեջանը փոխանցել է առաջարկներ, բայց հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են գնում կողմերը։ Սակայն պարզ է, թե ինչ են անում Ռուսաստանն ու Արևմուտքը՝փորձելով յուրաքանչյուրն իր հերթին կառավարել կողմերին աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար։ Եվ սա կարող է երկար շարունակվել»,- ասաց նա։
2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին հանձնարարական է տվել թեկնածուի կարգավիճակ տրամադրել երկրին:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բելգիան պետք է ավելացնի Հաագայի Միջազգային քրեական դատարանի ֆինանսավորումը ռմբակոծությունները հետաքննելու համար՝ միաժամանակ նվազեցնելով ՀԱՄԱՍ-ի դրամական հոսքերը։
ԱՏՄ պետություններում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազրկության թիվը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,2%-ով։
Ըստ գրառման՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով La Croix Hebdo ամսագրում տպագրված հոդվածը «Երիտասարդ լրագրողների մրցանակի» է արժանացել Varenne հիմնադրամի կողմից, որը Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս աջակցում է լրագրությանը։
Նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։
Իր ելույթում Մակրոնը նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում մարտերի հումանիտար դադար տալ, և որ երկրները պետք է աշխատեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմում հրադադարի հասնելու շուրջ։
«Մոսկվան այս առնչությամբ պարզելու ոչինչ չուներ»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պարզե՞լ են՝ ինչու ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմասնակցեց օրերս Մոսկվայում անցկացված ԱՊՀ ԱԽ քարտուղարների հավաքին։
Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա: Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:
Նա ափսոսանքով է նշել, որ այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա Ռուսաստանը չէ։
Ադրային հայտնել է, որ Սալահ ալ Դին ճանապարհով դեպի հարավ միջանցքը բացվել է ժամը 10։00-ից մինչև 16։00-ը՝ 6 ժամով, մինչդեռ նախորդ օրերին միջանցքը բացվում էր 4 ժամով։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին
Բանակցությունները, որոնց մասնակցում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, ընթանում են Կատարի միջնորդությամբ։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ իրավիճակին ծանոթ սիրիացի երկու դասալիք զինվորականների՝ հարվածներն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել են Սիրիայի բանակի օդային պաշտպանության ռազմակայան և ռադարային կայան Սվեյդայի նահանգում:
Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
The Guardian-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Global Witness քարոզչական խումբը պնդում է, որ Ադրբեջանում British Petroleum վառելիքային հանածոյի նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայերի դեմ՝ չնայած 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարությանը միլիարդավոր դոլարների փոխանցմանը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ դեսպանատանը շչակները գործարկվել են նոյեմբերի 8-ի երեկոյան, սակայն շենքին հարվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ դեսպանատան խոսնակը և Իրաքի կառավարության պաշտոնյան առայժմ մեկնաբանություն չեն տվել։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։ Այն կազմակերպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո։ Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և 11-ին։
Նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։