Ո՞ՒՄ ԵՔ ԷՇԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ. ԵԹԵ ՎԵՆՍԸ ՀՐԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄԸ ՋՆՋԵՐ, ՆՐԱՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀՈՒՄ-ՀՈՒՄ ԿՈՒՏԵԻՆ. ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ամերիկացի վերլուծաբան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ասում է՝ մեր բարեկամն Ադրբեջանն է, և հայերին հնարավորինս շուտ պետք է փաստի առաջ կանգնեցնել, որ ընդդիմությունը չհասցնի խանգարել իշխանությանը՝ ավարտին հասցնել Մեղրու վերջնական հանձնումը, Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և ամերիկյան գերակայության հաստատումը Հայաստանում։ Ամերիկացիները հստակ ասում են՝ մեր ստրատեգիական դաշնակիցն Ադրբեջանն է, պետք է նրան ազատել ռուսական ազդեցությունից ու օգտագործել Իրանի դեմ։
  • Ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքը հայաստանյան հանդիպման ընթացում սխալ թարգմանվեց. Միացյալ Նահանգներում թարգմանիչը նույն վայրկյանին աշխատանքից կազատվեր սխալ թարգմանության համար, իսկ դատարանում սխալ թարգմանողը քրեական պատասխանատվության կենթարկվեր։ Ո՞ւմ եք էշի տեղ դնում։ Ինչո՞ւ հենց էդ մի բառը սխալվեցին, և ստացվեց, որ Ամերիկան ներդրումներ է անելու Հայաստանում, մինչդեռ հակառակն է։ ԱՄՆ-ը ցանկանում է փակել մեր ատոմակայանը ու մեզ վաճառել մոդուլային ատոմակայաններ 9 միիարդ դոլարի դիմաց։

Կարդացեք նաև

Ընթեցողին հիշեցնենք, որ սխալ թարգմանության արդյունքում Ջեյ Դի Վենսի խոսքը լրիվ աղավաղվել էր և կեղծիք էր տարածվել: Թարգմանիչը, որին, ըստ «Արմենպրեսի», տրամադրել էր ամերիկյան կողմը, Ջեյ Դի Վենսի խոսքը ներկայացրել էր խեղաթյուրված՝ նշելով Հայաստանում իբրև թե ամերիկյան 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին. «Սկզբնական 5 միլիարդ դոլարի ներդրումների մասին ենք խոսում, հետագայում ևս 4 միլիարդ, սա փոխշահավետ վիճակ է և Հայաստանի, և իմ երկրի էներգետիկ անվտանգության համար»։  

Այնինչ, իրականում Ջեյ Դի Վենսն ասել էր«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։ Այսինքն՝ ըստ էության, ԱՄՆ-ի համար է ստեղծվում 9 միլիարդ դոլարանոց հնարավորություն, ոչ թե՝ Հայաստանի:

  • ԱՄՆ-ը իր նահանգներից մեկում ժամանակին կառուցել էր մոդուլային փոքրիկ կայան, որը հետո փակվեց, որովհետև նախ 9 անգամ ավելի շատ վտանգավոր թափոններ էր արտադրում, և բացի դրանից, նրա արտադրած էլեկտրաէներգիայի գինն էր բարձր։ Բայց մենք հասկանում ենք՝ այստեղ էներգիայի հարց չկա, սա քաղաքական հարց է, և Թուրքիան ու Ադրրբեջանն ամեն ինչ անելու են, որ Հայաստանի ատոմակայանը փակվի։
  • Եթե մենք ունենայինք արժանապատիվ կառավարություն, կստեղծեր միջազգային կոնսորցիում, որտեղ Հայաստանը կունենար 51% մասնաբաժին, և այդ ձևով Հայաստանն իսկապես կպահպաներ իր սուվերենությունը։
  • Ուկրաինայում Արևմուտքը ներդրել էր 500 միլիարդ դոլար գումար, դա ինչո՞վ երաշխավորեց Ուկրաինայի անվտանգությունը։ Իրաքում ԱՄՆ-ը 60 միլիարդ դոլարից ավելի գումար էր ներդրել, դա երաշխավորե՞ց Իրաքի անվտանգությունը… 
  • Հենց Թուրքիան ու Ադրբեջանը դարձան այս տարածքի տերը, մենք այստեղ այլևս տեղ չենք ունենալու։ Նայե՛ք Կիպրոսին։
  • Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Վենսը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի մասին գրառումը ջնջեր։ Նրան ԱՄՆ-ում հում-հում կուտեին։ Այս մարդիկ՝ ԱՄՆ այս վարչակազմի ներկայացուցիչները, ասում էին՝ մենք ամենաքրիստոնյա վարչակազմն ենք։ Եթե դուք քրիստոնյա ադմինիստրացիա եք, ո՞նց եք վիրավորում 1.5 միլիոն հայերի հիշատակը, երբ անգամ դեմոկրատական քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին դատապարտեց Ջեյ Դի Վենսի այդ արարքը։ Բայց դուք ի՞նչ եք ուզում Վենսից, երբ մեր սեփական կառավարությունն է կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության փաստը՝ ասելով, որ «դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ»:

Հայաստանից գնալուց 48 ժամ չէր անցել, երբ Վենսը Բաքվում գովեց ադրբեջանական բանակը, որը 5000 հայ տղա է սպանել ու Արցախից տեղահան արել, էթնիկ զտման ենթարկել 150 000 մարդու։ Թրամփը տարիներ առաջ ԱՄՆ նախկին վարչակազմին մեղադրում էր Արցախի հայերի էթնիկ զտումը թույլ տալու համար։ Փաստորեն, Վենսի շեֆը նման բան է ասում, իսկ Վենսը գովում է այն բանակը, որը հայերին զրկել է իրենց հայրենիքից։

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն առհասարակ հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգից:  2025թ. հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության հարցի մասին, Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական տեսագրության, ասել էր. «Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, մենք պետք է հասկանա՞նք, թե՞ չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվե՞նք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Ստեղ է հարցերը, որոնք պետք ա խոսել: Ընդ որում, սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք ա հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք: Հակառակ դեպքում չենք բան անի…»։ 

Իսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2024թ. ապրիլի 15-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր՝ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն-ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն.

«Կարող է՝ միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար: Բա չիմանա՞նք՝ 1.5 մլն զոհ է եղե՞լ, թե՞ ավելի քիչ կամ ավելի շատ, անունները չիմանա՞նք»,- ասել էր նա՝ կրկնելով թուրքական հայտնի ժխտողական թեզերից մեկը: Թուրքերը մշտապես ասում էին՝ որ ասում եք՝ 1.5 միլիոն հայ է զոհվել, դե ցուցակները տվեք, ներկայացրեք: 

Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով, ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960- ականներից. «Ամենավաղ թեզերից մեկն է, որը ասում է՝ զոհված հայերի 1.5 միլիոն թիվը սուտ է, նման բան տեղի չի ունեցել, և եթե հայերը ստում են թվի հարցում, ուրեմն նրանք ստում են ամբողջ երևույթի հարցում: Պահանջում էին, ասում էին՝ դե, որ 1,5 միլիոն հայ կա, դե ցուցակները տվեք կամ ներկայացրեք, առավել ևս, որովհետև իրենք ասում են՝ էդքան հայ չէր ապրում Օսմանյան կայսրությունում, որ էդքան զոհ տար, և այլն»,- այդ օրերին ասել էր Մանուկյանը՝ նշելով, որ թուրքերի ցուցակ կազմելու պահանջին Երևանը մշտապես հակադարձել է՝ էական չէ, թե որքան մարդ է զոհվել, քանի որ ցեղասպանությունը թիվ չէ, դա մարդկանց խմբին ոչնչացնելու մտադրված գործողություն է, և կապ չունի, թե այդ խմբում քանի մարդ կա։ Մասնագետը օրինակ էր բերել բոսնիական ցեղասպանությունը, որի ժամանակ սպանվել էր 7 հազար տղամարդ, և այն միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն։

  • Մեր տղերքը չեն պարտվել 44-օրյա պատերազմում, մենք պարտվեցինք այս չտեսների երկրպագած դոլարին, երբ հավատացինք, որ Արցախը հանձնենք՝ դոլարը կգա… Իսկ Ադրբեջանում, տեսաք՝ Վենսին ընդունեցին առանց էյֆորիայի, որովհետև այնտեղ չտես կառավարություն չկա։
  • Ամերիկյան դիվանագիտությունը Հենրի Մորգենթաու է ունեցել, ով ամեն կերպ Թալեաթի հետ բանակցում էր, փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը… Եվ այսօր ԱՄՆ փոխնախագահի կողմից այսպես վիրավորել այդ զոհերի հիշատակը, ինչպես արեց Վենսը, պատիվ չի բերում ամերիկյան դիվանագիտությանը։
  • Մենք բուտերբրոդի օրն ենք ընկել։ Մեր պատմությունը, էթնիկ զտումը հերիք չէր, հիմա էլ իբր դաշնակիցներ են, այսպես թքում են մեր երեսին։ Մի հատ կորոտչենկոներին ու ազգությամբ ռուս մյուս թուրքական լոբբիստներին հարցրեք՝ գո՞հ եք։ Արցախը չկա, գո՞հ եք: Նրանք 15 երեսանի սրիկաներ են, բայց մեր հիմնական թշնամին նրանք չեն, մեր թշնամին մեր ներքին չտեսներն են, մեր ներքին դավաճանները։ Եվ փոխանակ այս վտանգավոր աշխարհում մեզ զգույշ պահենք, ընկել ենք էս կիսախելագար դավաճանի կազմակերպած շոուների հետևից։
  • Շատ հեշտ է տեսնել թուրքական նպատակը՝ ստեղծել մոնոլիտ Թուրքիա՝ Ստամբուլից մինչև Բաքու, 100 միլիոն բնակչությամբ, հզորանալ ու քսի տալ Ռուսաստանի վրա։ Մենք, չունենալով որևէ քարտ, մտնում ենք այս խաղի մեջ ու մեր դեմ հանում Իրանին ու Ռուսաստանին։

  • Հետախուզական դրոններն ո՞ւմ դեմ են ուղղվելու, Իրանն ի՞նչ արձագանք է տալու, դրանք ո՞ւմ կողմից են կառավարվելու։ Կարող է սկսվել ռեգիոնալ պատերազմ, որում մեր վիճակը շատ ծանր է լինելու։ Իրանն էլ մտածելու տեղ ունի։ Պետք չէր շնորհավորել Ադրբեջանին՝ Արցախը գրավելու համար։ Հիմա հասկացա՞ք՝ Արցախն ում էր պաշտպանում։ Եվ եթե ռեգիոնալ պատերազմի ժամանակ Հայաստանին ասեն՝ պետք է ձեր տարածքը տաք, զենք ենք տեղափոխելու, նրանք դա թույլ կտան։ Մեզ օգտագործելու են տրանսպորտային ու հետախուզական նպատակներով՝ դրանից բխող հետևանքներով։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, ու այս իրավիճակում մենք ունենք այս PR կամպանիան, այս թիթիզների թիմը։
  • Դեռ 35 տարի առաջ պապիկս, ով պատմաբան էր, ասում էր՝ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից հանելն ու այն Թուրքիային տալն է։ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան հզորագույն դաշինքը տիրելու է բոլորին։ Թուրքերը բոլորին խաբում են ու կարողանում են խաբել։ Նույնն անելու են Եվրոպայում։ 
  • Եթե քո երկրի ղեկավարն ամեն ինչ պատրաստ է հանձնել, միայն թե վերընտրվի, ո՞վ է ձեզ հարգելու։
  • Եթե սխալ ընտրություն կատարենք, ինչպես Հրանտ Բագրատյանն է ասում, սա լինելու է մեր վերջին ընտրությունները։ Մեր ժողովրդին պետք է սա բացատրել։ Ցանկացած ուժ, որը կարող է կասեցնել Հայաստանի ապամոնտաժման գործընթացը, ես նրան կողմ եմ։ Ես բոլորին էլ կողմ եմ։ Կարծում եմ՝ պետք է ստեղծվեն մի քանի խոշոր ուժեր։ 1.5 տոկոսանոց նապոլեոնները պետք է միանան խոշոր ուժերին։ Ես ո՞վ եմ, որ ասեմ, թե մարդիկ ում ընտրեն: Ում ուզում եք՝ ընտրեք, ժողովուրդ, միայն թե մենք Հայաստանը չկորցնենք։
  • Նախկինների մեղքը երևի այն էր, որ նրանք 5 միլիարդ դոլարը չվերցրեցին Մեղրին հանձնելու համար, իսկ սրանք վերցրեցին… ու հանձնեցին: Աշխարհի բանը նայեք, ու կոռումպացվածը դեռ նախկիններն են, սրանց կոռուպցիայի թվերին նայեք…

Տեսանյութեր

Լրահոս