Մելանյա Թրամփը նպաստել է, որպեսզի ռուս և ուկրաինացի երեխաները վերամիավորվեն իրենց ընտանիքներին. Սպիտակ տուն

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը այսօր աջակցել է ռուս և ուկրաինացի երեխաների վերադարձին իրենց ընտանիքներ՝ փոխանցում են Սպիտակ տնից և մանրամասնում. «Սա արդեն երրորդ դեպքն է, երբ նա օգնում է վերամիավորել հակամարտության հետևանքով ընտանիքներից բաժանված երեխաներին։

Առաջին տիկինը նշել է. «Գնահատում եմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հանձնառու են վերադարձնելու հակամարտության պայմաններում տեղահանված երեխաներին։ Թեև համագործակցությունը շարունակվում է և կապը կայուն է, կոչ եմ անում երկու կողմերին էլ ուժեղացնել ջանքերը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի անվտանգ վերադարձը իր ընտանիքին կամ խնամակալին»։

Տիկին Թրամփը և նրա ներկայացուցիչը շարունակում են կապ պահպանել և բանակցել երկու երկրների հետ։ Նա հավելել է. «Այսօրվա վերամիավորումը երրորդն է այն պահից, երբ սկսել եմ նպատակային աշխատանք երկու երկրների հետ։ Համոզված եմ, որ առաջիկայում ևս դրական արդյունքներ կլինեն»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728