Հարցումը ցույց է տվել՝ Եվրոպայի և Կանադայի բնակիչները ԱՄՆ-ն հուսալի դաշնակից չեն համարում
Public First ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակչության զգալի մասը ԱՄՆ-ն հուսալի դաշնակից չի համարում։ Այս մասին հայտնի է դառնում Politico-ի կողմից հրապարակված հոդվածում:
Հարցման համաձայն՝ կանադացիների 57%-ը, գերմանացիների 50%-ը, ֆրանսիացիների 44%-ը և բրիտանացիների 39%-ը Վաշինգտոնը հուսալի դաշնակից չեն համարում։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի բնակչության 35%-ը դրական է գնահատում ԱՄՆ-ի գործընկերային որակները։
Politico-ն նաև հաղորդում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նկատվել է ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի, նկատմամբ բացասական ընկալումների նկատելի աճ։



