Հայաստանը սպասում է ամերիկյան ներդրումների մեծ հոսքի՝ տարածաշրջանային մրցակցության սրման ֆոնին. Bloomberg

Bloomberg-ը գրում է. «Հայաստանը պատրաստվում է ամերիկյան ներդրումների խոշոր հոսքի, որի ծավալը կարող է անցնել 13 միլիարդ դոլարը։ Սա կազմում է երկրի տարեկան տնտեսական արտադրանքի գրեթե կեսը և կարող է զգալիորեն նվազեցնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի երկարամյա կախվածությունը։

Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան կարևոր ազդակ էր երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Այցի ընթացքում ստորագրվեց մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ քաղաքացիական միջուկային էներգետիկայի համագործակցության համաձայնագիր։ Բացի այդ, արհեստական բանականության ոլորտում նախատեսվող 4 միլիարդ դոլար ներդրումային ծրագրի ընդլայնումը կարող է էականորեն փոխել Հայաստանի՝ մոտ 27 միլիարդ դոլար կազմող տնտեսության զարգացման հեռանկարները»։

Տեսանյութեր

Լրահոս