Թուրքիան և Հնդկաստանը զարգացնում են տուրիզմի հարաբերությունները

Ստամբուլում Հնդկաստանի գլխավոր հյուպատոս Միխիտո Վինիտոն այցելել է Թուրքիայի Ֆեթհիե քաղաք, որը համարվում է ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հանդիպել է Ֆեթհիեի քաղաքապետ Ալիմ Քարաջայի հետ, որը նախկինում հանդիպումներ էր ունեցել Հնդկաստանի զբոսաշրջային ​​օպերատորների հետ։ Կողմերը քննարկել են առաջիկայում Հնդկաստանից Ֆեթհիե զբոսաշրջային ուղղության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև զբոսաշրջության ու մշակութային ոլորտում համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

Քարաջան նշել է, որ հնարավոր է նաև համագործակցել Հնդկաստանի հետ՝ հունիսի 21-ին՝ Յոգայի համաշխարհային օրը, Ֆեթհիեում յոգայի փառատոն կազմակերպելու հարցում։

Հյուպատոսն էլ իր հերթին նշել է, որ մինչ այդ այցելել է նաև Մուղլա և Բոդրում ու հանդիպել այնտեղի քաղաքապետերի հետ։ Նա նաև շեշտել է, որ Հնդկաստանում Թուրքիան դիտարկվում է որպես զբոսաշրջային շատ կարևոր ուղղություն։

Տեսանյութեր

Լրահոս