Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսել բացառապես հավասար հիմունքներով
Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ խիստ հավասար հիմունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «կոշտ բանակցությունների» միջոցով: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«(ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը հանդիպել է (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում, որտեղ հիմնարար համաձայնություններ են ձեռք բերվել հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։ Այդ ժամանակից ի վեր շարունակվող բանակցային գործընթացը, մեր համոզմամբ, պետք է հանգեցնի արդյունքների, որոնք կհամապատասխանեն Անքորիջում ստեղծված շրջանակին»,- ասել է Ռյաբկովը՝ ելույթ ունենալով «Ժիրինովսկիի ընթերցումներ» միջազգային գիտական և փորձագիտական ֆորումում։
«Սա բարդ, բայց հաստատուն ճանապարհ է քաղաքական և դիվանագիտական միջոցներով ռազմական գործողության նպատակներին հասնելու, Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար։ Սակայն մենք պատրանքներ չունենք։ Եվ մենք պատրաստ ենք ամերիկացիների հետ հետագա երկխոսությանը՝ խիստ հավասար հիմունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կոշտ բանակցությունների միջոցով»,- հավելել է փոխնախարարը։



