Ուկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառով
Ուկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառով։
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչը հինգշաբթի օրը որակազրկվել է Միլան-Կորտինայի Ձմեռային խաղերից այն սաղավարտի պատճառով, որի վրա պատկերված են եղել Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի մարզիկները։ Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։
Մարզիկին որակազրկման մասին տեղեկացրել են վաղ առավոտյան՝ սահնակային սպորտի մրցավայրում ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրիի հետ հանդիպումից հետո՝ մրցումների մեկնարկից քիչ առաջ։



