Բաժիններ՝

Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ

ԱՄՆ ՌԾՈւ երկու նավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ:

ԱՄՆ Հարավային հրամանատարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել USS Truxtun կառավարվող հրթիռային զենքով էսմինցի և USNS Supply մատակարարման նավի միջև՝ ընթացքի ժամանակ պաշարների լրացման պահին։

Պատահարի հետևանքով երկու զինծառայող ստացել են թեթև վնասվածքներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Երկու նավերն էլ շարունակում են մնալ շահագործման մեջ և կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Բախման պատճառները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս