Ֆրանսիայում փոթորկի պատճառով 850 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
Ֆրանսիայի հարավում մոլեգնող «Նիլս» փոթորիկը էլեկտրաէներգիայի անջատումներ է առաջացրել 850 հազար տնտեսությունում: Այդ մասին փետրվարի 12-ին հաղորդել է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։
Նոր Ակվիտանիայում փոթորկի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Անբարենպաստ եղանակը հանգեցրել է գնացքների չվերթերի չեղարկման և դժվարացրել է երթևեկությունն ավտոճանապարհներին։ Բացի այդ, Ալպերում փակվել են մի շարք լեռնադահուկային հանգստավայրեր:
Քամու պոռթկումների արագությունը տարածաշրջանում հասել է ժամում 162 կիլոմետրի։



