Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը:
Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության` դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել
Եթե այսքան հնարավորությունների պայմաններում տնտեսությունը չի կարողացել ընդլայնել կարողությունները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, երբ խոչընդոտները երկարաժամկետ լինեն ու համընդհանուր։ Իսկ այդպիսի հավանականությունն անհնարին է բացառել՝ այն ակնհայտ քայլերի պարագայում, որոնք անում են իշխանությունները՝ երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում, որից կախված ենք տնտեսական բազմաթիվ լծակներով։ Այդ թվում, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։
«ՀԱՊԿ-Հայաստան այս «սիրախաղը» սկսվել է տարիներ առաջ, այն ժամանակ, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Եթե նկատել եք, վերջին շրջանում ակտիվ խոսում է ՀԱՊԿ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, որը նախկինում պաշտոնից ելնելով՝ չէր կարողանում խոսել, իսկ այժմ, պաշտոնը թողնելուց հետո, ակտիվ մեկնաբանություններ է տալիս։ Նա բազմիցս նշել է, որ Հայաստանն այդպես էլ չի դիմել ՀԱՊԿ-ին թե՛ 2020 թվականին, թե՛ դրանից հետո, և թե՛ առհասարակ։ Եթե մենք նախկինում սրա մասին լսում էինք ոչ պաշտոնական, ապա այսօր պաշտոնական կա հենց նրա շուրթերից։
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն: Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն։ Նախնական տեղեկություններով ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել:
Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայի հատվածում ավելի քան 100 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կուդրան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է։
«Ամերիկացիներն ասում են՝ այդ միջանցքը պետք է տրվի, ուզես թե չուզես, ինչին դեմ է Ռուսաստանը, որն առաջարկում է ճանապարհ և ոչ՝ միջանցք։ Հայաստանը մաս է դառնում այդ միջանցքին՝ առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու։ Դու ոչ մի բան քեզնից չես ներկայացնում, քո փոխարեն արդեն բանակցում են»,- ասաց Գասպարյանը՝ շեշտելով՝ Փաշինյանին ընդամենը մնում է փաթեթավորել այս գործընթացը և կերակրել այդ փաթեթավորմամբ՝ ինչպես Արևմուտքին, այնպես էլ՝ Հայաստանի ժողովրդին, որին տանում է պետականազրկման՝ հանուն սեփական աթոռի պահպանման։
Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։
Հոկտեմբերի կեսերին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայերից մոտ 3000 հոգի դուրս է եկել Հայաստանից։
Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր։ Վկայակոչելով այն, որ ԵԱՀԿ-ն մնում է տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ այն պետք կարողանա իրականացնել իր առջև դրված մանդատը և կազմակերպության տարածքում ապահովել արագ արձագանքման մեխանիզմների հավասարապես կիրառումը։
Այսօր ունենք ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար, որը լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, առանց վարանելու առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը և պաշտպանական քաղաքականությունը, բանակի կառավարումն իրականացնում կամ բանակում բարեփոխումներ անում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակում: Սակայն կա սահման. չպետք է ՊՆ փորձառու պաշտոնյաների ձեռքին տալ փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որ նա այն ներկայացնի իր օտարերկրյա գործընկերներին:
«Իհարկե, Արևմուտքում ավելին են ակնկալում, որ ՀՀ-ն կլքի ՀԱՊԿ-ը, այդ մասին պաշտոնական հանդիպումների և ասուլիսների ընթացքում ուղիղ հայտարարություններ են հնչում։ ՀՀ-ն մինչ ՀԱՊԿ-ը լքելը կամ գուցե իր ՀԱՊԿ անդամակցությունն արհեստական դարձնելը փորձում է հենց Նահանգներից ինչ-որ բան ստանալ, անվտանգության ոլորտում ինչ-որ երաշխիք կամ սպառազինություն, քանի որ ԱՄՆ-ը ներկայումս հայտարարում է, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը»։
Իսրայելը պատրաստվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ երկարատև պատերազմի, որը կարող է տևել առնվազն ևս մեկ տարի։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Միայն վառելիքի հանածո տեսակների օգտագործումից լիովին հրաժարվելը մարդկությանը թույլ կտա հասնել գլոբալ տաքացման զսպման ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակի վրա, որն ամրագրված է Փարիզի կլիմայի համաձայնագրով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ դիմելով Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասնակիցներին։
«Իշխանությունների քաղաքականությունը պահանջում է կայացրած որոշումների հետևանքների նկատմամբ խիստ պատասխանատվության զգացում, քանի որ ՌԴ հետ քաղաքականության սառեցումը բարձր գին ունի. ո՞վ է վճարելու այդ գինը:
Մադրիդի արտակարգ ծառայությունները նշել են, որ վիրավորվել է նաև ճանապարհով երթևեկող մի վարորդ․նա ստացել է թեթև քերծվածքներ։
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի «Սրտից սիրտ» ակցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար հավաքագրված մարդասիրական օգնությունը Մոսկվայից ուղարկվել է Հայաստան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ սոցցանցում կատարած թուրքերեն և անգլերեն գրառումը մեծ տարածում է գտել համացանցում, այդ թվում՝ չինական «Sina», «Sohu»և «NetEase» լրատվական պորտալներում։
Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։
Հայաստանի նախագահը նաև շրջայցեր կկատարի մի շարք երկրների ցուցահանդեսային տաղավարներում։
Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։
Բեռնատարների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածով արգելված էր նոյեմբերի 26-ից մինչև 29-ը եղանակային պայմանների պատճառով, ինչի հետևանքով էլ հերթ է գոյացել։
Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը…
Նոյեմբերի 30-ին ամերիկյան այս ռազմակայան են տեղափոխվել զինվորական օժանդակ ուժեր և մարտական տեխնիկա հարևան Իրաքից։ 2015 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն ինը ռազմակայան է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Դրանցից խոշորագույնը գտնվում է Թել Բեյդարում՝ Հասաքա վարչական կենտրոնից հյուսիս։
Վերջերս Ն. Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված «Խաղաղության խաչմերուկը» նպատակ է հետապնդում ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք հատելով Հայաստանի տարածքը՝ կխթանեն տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։
Հարձակման հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անվտանգության ուժերը շրջանում պարետային ժամ են հայտարարել։
Հրադադարի ավարտվելու ժամկետից մեկ ժամ առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան 6։00-ին, Իսրայելը հայտարարել էր, որ Գազայից արձակված հրթիռ է կալանել։
ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։