Թրամփը՝ 99 տարով Սյունիքի տարածքը վարձակալելու մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ութ նավ է տեղափոխել Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի ջրեր, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ափերին ավելի մոտ՝ թմրակարտելների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով:
Անցած գիշեր ռուսական հարվածների հետևանքով վնասվել է «Ազատության» ուկրաինական ծառայության Կիևի գրասենյակը, ջարդվել են պատուհաններ, վնասվել սարքավորումներ, տուժածներ չկան։
Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Նելեպովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ սահմանափակումների մեխանիզմ կիրառելու հնարավորությունը։
«Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞ (այդ պահին Թրամփը նայում է Փաշինյանի կողմը, որը չի էլ հասկանում, որ իրեն բան են հարցնում, իսկ Ալիևը ուղղակի չարախնդում է Թրամփի հեգնանքի վրա):
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Բաքու ժամանած Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
ԵՄ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Կոպենհագենում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին չանդամակցող չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ ապագա սահմանի և ապառազմականացված գոտու հնարավոր պարեկության համար:
Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 27-ից մինչև 28-ը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքի շրջանում:
ՆԱՏՕ-ի երկրների՝ 2025 թվականի պաշտպանական միագումար ծախսերը գնահատվում են 1,404 տրիլիոն դոլար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկա կատարած այցից հետո ԿՀՎ-ի Ռուսաստանի գծով առաջատար փորձագետը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Ռուսաստան: Այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հրավերը Երևան կատարած վերջին այցի ընթացքում։
1991 թվականի համեմատ ՀՀ-ն հիմա պակաս խոցելի վիճակում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը։
Կինը դատապարտվել է օտարերկրյա պետությունների հետ համագործակցության հոդվածով։
Իսրայելը Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող նախկին հակաօդային պաշտպանության բազայում դեսանտ է իջեցրել, սակայն հետո հետ քաշվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական բանակի երկու աղբյուրներին և Syria TV-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի, Լիբանանի և Սիրիայի վերաբերյալ հարցեր:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ քարն անցել է նախագահի գլխից ընդամենը մի քանի սանտիմետր հեռու։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին Օվալաձև աշխատասենյակում Թոնի Բլերի և Ջարեդ Քուշների հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Գազայի հատվածի զարգացման պլանը հակամարտության ավարտից հետո:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և Իրանում:
Գելենջիկի մոտ գտնվող Սև ծովի ափին անտառային հրդեհը 23 մարդու է արգելափակել:
Գերմանական «Compact» ամսագիրը Վլադիմիր Պուտինի պատվին մետաղադրամ է թողարկել: Մետաղադրամը վաճառքի կհանվի սեպտեմբերի վերջին։
Գերմանիայում 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարի վրա հարձակման մեջ կասկածվող յոթ անձանց ձերբակալելու օրդեր են տվել:
Բայդենի վարչակազմը Զելենսկիին գումար է տվել «առանց որևէ իրական նպատակի կամ դիվանագիտության»:
«Պատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը»:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակելու է միջազգային ուսանողների՝ երկրում մնալու ժամկետները, ովքեր նախկինում կարող էին գտնվել Միացյալ Նահանգներում իրենց ուսման ամբողջ ընթացքում:
Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա։
Ռուսական զորքերը օգոստոսի լույս 28-ի գիշերը լայնածավալ հարձակում են սկսել Կիևի վրա, որի հետևանքով վիրավորվել է 38 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է առնվազն ութ զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխա։
Վաշինգտոնի նպատակն է կանխել Նյու Դելիի և Պեկինի կողմից ռուսական նավթի գնումը:
Կիրիսիմա լեռնաշղթայում գտնվող Սինմոե հրաբուխը ժայթքել է հինգշաբթի օրը՝ ծխի սյուն արձակելով 5.5 կիլոմետր բարձրության վրա։