
Պաղեստինցի ընտանիքները դատի են տվել Պետդեպարտամենտին Իսրայելին ցուցաբերվող օգնության համար

Պաղեստինյան ընտանիքները դաշնային հայց են ներկայացրել Պետդեպարտամենտի դեմ՝ Իսրայելին օգնություն տրամադրելու համար։ Այս մասին ասվում է Democraty for the Arab World Now (Democracy for the Arab World Now, DAWN) ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունում։
Ենթադրվում է, որ Պետդեպարտամենտը խախտել է օրենքը, որն արգելում է օգնություն ցուցաբերել օտարերկրյա անվտանգության ուժերին, եթե կան հավաստի տեղեկություններ, որ նրանք խախտել են մարդու իրավունքները:
Հայցվորները Գազայից և ԱՄՆ-ից պաղեստինցիներ են, որոնք «կորցրել են ընտանիքի անդամներին՝ կա՛մ իրենց հարազատներին, կա՛մ իրենք բախվում են սպառնալիքի Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով, իսկ Իսրայելը օգտագործում է Միացյալ Նահանգների տրամադրած զենքը»:
Ըստ DAWN-ի՝ Իսրայելը դիմել է խոշտանգումների, առևանգումների, երկարատև կալանքի տակ պահել առանց մեղադրանքի և խախտել «կյանքի, ազատության և անվտանգության իրավունքները»: