Բաժիններ՝

Մարին Լը Պենը հայտարարել է, որ պատրաստվում է Ֆրանսիայում արտահերթ նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ պատրաստվում է Ֆրանսիայում արտահերթ նախագահական ընտրություններին, քանի որ, իր կարծիքով, Էմանուել Մակրոնն ամբողջությամբ կորցրել է ազդեցությունն ինչպես երկրում, այնպես էլ միջազգային ասպարեզում, ներառյալ ԵՄ-ն, և կարող է հեռանալ իր մանդատի ավարտից շուտ: Այս մասին փոխանում է ՌԻԱ «Նովոստին»:

«Էմանուել Մակրոնի համար ամեն ինչ ավարտված է։ Իմ խոսքերը դաժան չեն, դա ինստիտուցիոնալ իրականություն է։ Նա նույնիսկ զրկվել է վարչապետ նշանակելու կարողությունից»,-նշել է նա։

Լը Պենը հավելել է, որ կան «շատ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել նրան, որ Մակրոնը վաղաժամկետ դադարեցնի իր մանդատը»։

Ավելի վաղ Մարին Լը Պենը հայտարարել էր, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել ընտրություններին, պետության հաջորդ նախագահը կարող է լինել ոչ լեգիտիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031