Բաժիններ՝

Ղրղզստանի նոր վարչապետ է դարձել Ադիլբեկ Կասիմալիևը

Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար է նշանակվել Ադիլբեկ Կասիմալիևը:

Այս մասին հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ադիլբեկ Կասիմալիևը նշանակվել է նախարարների կաբինետի նախագահ», – հաղորդել են մամուլի ծառայությունում։

Այլ հրամանագրերով Դանիյար Ամանգելդիևը նշանակվել է կաբինետի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ Բակիտ Սիդիկովը՝ էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնում։

Դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը հեռացել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031