Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, 203-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների երեք զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են տեղափոխվել 38 զոհված և 203 տուժած», – ասվում է դեկտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերի թիվը գերազանցել է 45 000-ը, ավելի քան 107 000 մարդ վիրավորվել է։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։