Բաժիններ՝

Հունաստանը Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն

Հունաստանը Սերբիայի ապագա անդամակցությունը Եվրամիությանը համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և աջակցում է Բելգրադին այդ ճանապարհին։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո:

«Հանդիպումը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հայտնել Հունաստանի լիակատար աջակցությունը Սերբիայի եվրոպական ուղուն: Մենք պետք է ճանաչենք Սերբիայի ջանքերը և գործնականում նպաստենք ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի դինամիկային: Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ Արևմտյան Բալկանների գագաթնաժողովը: Հունաստանը հստակ դիրքորոշում է ընդունել, որի համաձայն՝ Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է»,- ասել է Գերապետրիտիսը։

Նրա խոսքով՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մի քանի օր առաջ ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում նրանց հրավիրել է ընդունել Սերբիայի հետ բանակցությունների երրորդ փուլ բացելու Եվրահանձնաժողովի առաջարկը։

«Ինչ վերաբերում է Կոսովոյին, որի մասին մենք խոսեցինք, Հունաստանը աջակցում է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության գործընթացին, մենք ողջունում ենք Սերբիայի կառուցողական դիրքորոշումը անհայտ կորածներին գտնելու վերաբերյալ», – ասել է Հունաստանի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս