Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները և արագ ձեռք բերել նորը
Հարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ ձեռք բերել նորը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Galaxy Note 7 հեռախոսները վաճառքի էին հանվել օգոստոսի 19-ից աշխարհի 10 երկրներում: Ռուսաստանում այն պետք է սկսեին վաճառել օգոստոսի 26-ին, սակայն պաշտոնական բացումը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 16-ը: ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7 հեռախոսների վաճառքը մարտկոցների հավանական պայթյունի պատճառով: Ընկերությունը հայտարարել էր, որ անվճար կփոխարինի բոլոր Galaxy Note 7 հեռախոսները նոր տարբերակներով: Թերություններ ունեցող հեռախոսների վաճառքը դադարեցված է: