Ֆրանսիան կարգելի առանց հաճախորդների համաձայնության՝ անցանկալի գովազդային զանգերը

Ֆրանսիայում օգոստոսի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն ընկերություններին արգելում է գովազդային առաջարկներով զանգահարել քաղաքացիներին՝ առանց նրանց նախնական համաձայնության, հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ երկրի բնակիչները կարող էին միայն իրենց համարները գրանցել մարքեթինգային զանգերից հրաժարվելու պետական ռեեստրում, սակայն, սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների տվյալներով, որոշ զանգերի կենտրոններ անտեսում էին այդ ցանկը։

«Այժմ ընկերություններին արգելվում է կապ հաստատել սպառողների հետ առանց նրանց նախնական համաձայնության։ Այդ համաձայնությունը կարելի է ցանկացած պահի հետ կանչել»,- հայտարարել է Ֆրանսիայի մրցակցության, սպառողների իրավունքների պաշտպանության և խարդախության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Ալիսա Վիլկոն։

Նոր օրենքը քաղաքացիների բազմաթիվ բողոքներիարձագանքն է։ Իշխանությունների գնահատմամբ՝ Ֆրանսիայի բնակիչների մոտ 75%-ը շաբաթական ստանում է առնվազն մեկ անցանկալի գովազդային զանգ, իսկ շատերը նման զանգերի բախվում են շատ ավելի հաճախ։

Նոր կանոնների խախտման համար ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 75 հազար եվրո տուգանք յուրաքանչյուր ապօրինի զանգի համար, իսկ ընկերություններին՝ մինչև 375 հազար եվրո։

Բացառություններ նախատեսված են այն դեպքերի համար, երբ մարդն ինքն է համաձայնել ստանալ գովազդային առաջարկներ, օրինակ՝ ծառայության ձևակերպման ժամանակ նշելով համապատասխան կետը։ Բացի դրանից, ընկերությունները կկարողանան նոր առաջարկներով դիմել իրենց գործող հաճախորդներին։

Ֆրանսիայի իշխանությունները նաև ստեղծել են անցանկալի զանգերի վերաբերյալ բողոքներ ներկայացնելու մեխանիզմ՝ պետական կայքի միջոցով։

Նոր օրենքը մտահոգություն է առաջացրել նաև Մարոկկոյում, որտեղ զանգերի կենտրոնների ոլորտը մեծապես կախված է ֆրանսիական շուկայից։ Երկրի զբաղվածության նախարար Յունես Սեկկորին հայտարարել է, որ վտանգի տակ կարող է հայտնվել 40 հազարից 50 հազար աշխատատեղ, քանի որ Ֆրանսիան ապահովում է ոլորտի եկամուտների ավելի քան 80%-ը։

Գերմանիան նմանատիպ մոդելով գործում է 2009 թվականից։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում պահպանվում են գովազդային զանգերից կամավոր հրաժարվելու համակարգերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31