Եվրախորհրդարանի փոխնախագահն ու Իլհամ Ալիևը համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեսկու գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA գործակալությունը:

Ալիևի խոսքով` Չառնեսկու գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան լավ հնարավորություն է ծանոթանալու Ադրբեջանում ընթացող գործընթացների հետ:

Չառնեսկին նշել է, որ աջակցում է Ադրբեջանի ներքին ու միջազգային քաղաքականությանը:

Նա ընդգծել է, որ իրականացվող «բարեփոխումներն ու աշխատանքները Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել իրավական և օրենսդրական ոլորտներում իրականացվող աշխատանքի վերաբերյալ, որի նպատակն է կատարելագործել Ադրբեջանի կառավարումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930