Չինաստանը խստացնում է քաղաքացիների երկրից մեկնելու կանոնները. Taipei Times
Չինաստանը խստացնում է քաղաքացիների՝ երկրից դուրս գալու կանոնները, գրում է Taipei Times-ը։
Նոր միջոցառումներն ուղղված են «տաղանդավոր կադրերի, տեխնոլոգիաների, տեղեկատվության և սոցցանցային տվյալների» արտահոսքի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, որոնք այժմ դիտարկվում են ազգային անվտանգության համատեքստում։
Մաքսային ծառայության աշխատակիցներն իրավունք կստանան հարցնել ուղևորությունների նպատակների մասին և ստուգել բջջային սարքերում եղած տվյալները:
Բացի այդ, իշխանությունները կկարողանան մինչև երեք տարի ժամկետով արգելել քաղաքացիների ելքը երկրից, եթե գտնեն, որ նրանք արտերկրում զբաղվել են ազգային անվտանգությանը սպառնացող կամ վնասակար որևէ գործունեությամբ:

