«Սիրիայի կառավարության բալիստիկ հրթիռները սպառնալիք են Թուրքիայի համար». Ֆիքրի Ըշըքը` Ստոլտենբերգին

Սիրիայի կառավարության բալիստիկ հրթիռները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը:

Նրա խոսքով` բալիստիկ սպառնալիքից պաշտպանվելու համար Թուրքիան կարիք ունի ամրապնդել իր ՀՕՊ համակարգը:

2012թ. Անկարայի պահանջով Թուրքիայում Սիրիայի կողմից հնարավոր հրթիռակոծությունից պաշտպանվելու համար երկրում տեղակայվել էին Patriot զենիթահրթիռային համակարգերը:

Այդուհանդերձ, Թուրքիայի որոշ շրջաններ ենթարկվել են հրթիռակոծության սիրիական կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930