Բաժիններ՝

Կնոջից հոգնած 70-ամյա ամերիկացին որոշել է բանկ թալանել ու բանտ նստել

ԱՄՆ-ի Կանզասի նահանգի բնակիչը բանկ է թալանել, որպեսզի հայտնվի բանտում եւ խուսափի կնոջ հետ համատեղ ապրելու անհրաժեշտությունից: Այս մասին հայտնել է The Independent-ը:

70-ամյա Լոուրենս Ռիփլը զենքով մտել Է ֆինանսական հաստատություն եւ պահանջել ողջ կանխիկ գումարը: Գանձապահը կողոպտիչին տվել է շուրջ 3 հազար դոլար: Ստանալով գումարը՝ թոշակառուն նստել է բանկի նախասրահում եւ սպասել ոստիկանության գալուն:

Ժամանած կարգի պահապանները ձերբակալել են Ռիփլին, որը նրանց խոստովանել է, որ բանկը թալանելու է եկել հատուկ այն բանի համար, որ բանտ նստի: Տղամարդը գանգատվել է, որ շատ է հոգնել իր կնոջից եւ ցանկանում է նրանից հանգստանալ ճաղերի հետեւում: Նա ասել է, թե նախազգուշացրել էր իր կնոջը՝ ուր եւ ինչու է ինքն ուղեւորվում:

Ամերիկացուն մեղադրանք են առաջադրել զինված կոպոպուտի գործով: Նրան բաց են թողել գրավի դիմաց. նա դատին կսպասի ազատության մեջ՝ կնոջ ընկերակցությամբ:

x

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս