Բաժիններ՝

Ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով Ֆրանսիայում ձերբակալվել է շուրջ 300 մարդ

Ահաբեկչական գործողությունների կասկածանքով Ֆրանսիայի իշխանությունները տարվա սկզբից ձերբակալել են շուրջ 300 մարդու: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը:

«Մենք տեսնում ենք հետևողական աշխատանք և ունենք կոնկրետ արդյունք: Տարվա սկզբից ձերբակալվել է 293 մարդ, որոնք մասնակից են եղել կամ կապ են ունեցել ահաբեկչական գործողություններին»,-ասել է նախարարը:

Նախորդ շաբաթ Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ հայտանբերվել է ավտոմեքենա, որում եղել են մի քանի գազի բալոններ և բենզինի տարա: Այդ գործի հետ կապված ձերբակալվել է մի քանի մարդ:

Օրեր առաջ էլ Փարիզից ոչ հեռու հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են երեք կնոջ, որոնցից մեկը ձերբակալման ընթացքում դանակով հարվածել է ոստիկանին: «Մենք կարողացել ենք կանխել հերթական ահաբեկչությունը»,-հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` շնորհավորելով իրավապահ մարմիններին հաջող օպերացիա անցկացնելու առթիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս