Ֆլորիդայում Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման պատճառով ավտոմեքենա է այրվել

Հրշեջ ծառայությունը եւ Samsung ընկերությունն սկսել են ԱՄՆ-ում ջիպի այրման հանգամանքների հետաքննությունը, որի պատճառը ենթադրաբար մեքենայի ներսում թողնված Samsung-ի Galaxy Note 7 հեռախոսն է: Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

Միջեդեպը տեղի Է ունեցել Ֆլորիդայի նահանգի Սենտ Փիթերսբերգ քաղաքում՝ Աշխատանքի օրը (սեպտեմբերի առաջին երկուշաբթի՝ սեպտեմբերի 5): Ավտոմոբիլը պատկանել Է տեղի բնակիչներ Նաթան Դոնեչերին եւ նրա կնոջը՝ Լիդիային:

Հրշեջ ծառայության աշխատակիցներն օպերատիվ կերպով հասել են արտակարգ պատահարի վայր եւ մարել կրակը, սակայն ավտոմեքենայի ինտերիերին, գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Լոուրենսի խոսքով՝ անդառնալի վնաս է հասցվել: Բարեբախտաբար, ոչ ոք վնասվածք չի ստացել, հավելել է նա:

Հրդեհը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Samsung-ը հայտարարեց Galaxy Note 7 սարքերի հետկանչման եւ վաճառքների դադարեցման մասին՝ դրանց լիցքավորման ժամանակ բռնկման վերաբերյալ ստացված հաղորդումների պատճառով:

Սեպտեմբերի 8-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությունն օգտատերերին հորդորել է անվտանգության նկատառումներով ինքնաթիռում Galaxy Note 7 չմիացնել՝ սարքի պայթյունի՝ գոյություն ունեցող սպառնալիքի պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս