Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «հիմար» է անվանել. AFP

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի քննադատությանը երկրում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ` վերջինիս «հիմար» անվանելով:

«Ինքս ինձ ասացի, որ դու, Պան Գի Մուն, ընդամենը ևս մեկ հիմար ես: Ես կշարունակեմ պայքարը հանցագործների դեմ, ես նրանց չեմ խղճում: Ինձ համար միևնույն է»,- հայտարարել է Դուերտեն:

Ինչպես նշում է AFP-ն, ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը վիրավորել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նրան անվանելով «շան որդի»: Դուերտեն ավելի ուշ պնդում էր, որ ոչ մի հայտարարություն չի արել Սպիտակ տան ղեկավարի հասցեին:
Կոնֆլիկտի պատճառը Ֆիլիպիններում ծավալված պայքարն է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ, որը Վաշինգտոնը չափազանց դաժան է համարում:

Տեսանյութեր

Լրահոս