Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված վիճակը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Պորոշենկոյի կայքը:

Զրուցակիցները քննարկել են Դոնբասում անվտանգության հետ ստեղծված իրավիճակը: Պորոշենկոն իր անհանգստությունն է հայտնել ռուս զինյալների կողմից ծանր սպառազինություն կիրառելու առնչությամբ, չնայած սեպտեմբերի 1-ին կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել դիվանագիտական ջանքերը «Նորմանդյան քառյակի» եռակողմ կոնտակտային խմբի շրջանակում` Մինսկի պայմանավորվածությունների կատարման նպատակով:
Պորոշենկոն և Մերկելն ընդգծել են բոլոր պատանդներին շուտափույթ ազատելու կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930