Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում». Թրամփ

ԱՄՆ-ի վարչակազմը գտնում է, որ ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային մշակումների խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում: Դա ընդգծել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հունիսի 26-ին Սպիտակ տանն ընդունելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Միացյալ Նահանգների ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նյու Դելիին ՄԱԿ-ի մյուս անդամ երկրների հետ, Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան, «հյուսիսկորեական վարչակագի նկատմամբ նոր պատժամիջոցների» կիրառման համար:

«Հյուսիսային Կորեայի վարչակարգը շատ մեծ խնդիրներ է ստեղծում, խնդիրը պետք է լուծել: Եվ, հավանաբար, լուծել արագ»,- հայտարարել էԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

Գրավոր հայտարարության մեջ, որն Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի անունից տարածվել է ներկայիս ամերիկա-հնդկական բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վերաբերյալ, ասված է, որ Թրամփը եւ Մոդին «վճռականորեն դատապարտել են» ԿԺԴՀ-ի կողմից «շարունակվող սադրանքները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս