Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լույս հունիսի 27-ի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հացրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Այդ մասին հայտնել են ԶԼՄ-ները՝ հղում անելով Թել Ավիվի պաշտոնական աղբյուրների:
Իսրայելական զինվորական աղբյուրը նշել է, որ ավիահարվածները դարձել են Իսրայելի «Շաար հա Նեգեւի շրջանում տարածաշրաժանային խորհրդի գնդակոծման պատասխանը»:
«Իրայելի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ենթակառուցվածքի ռազմական օբյեկտներին»,- հայտարարել է նա:
Պաղեստինի անվտանգության ուժերը հաստատել են ավիահարձակումը եւ նշել, որ հարվածներ են հասցվել առնվազն երեք թիրախների Ռաֆահ եւ Գազա քաղաքների շրջաններում:
Հրթիռակոծումների եւ ավիահարվածների հետեւանքով հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: