Բաժիններ՝

ԱՄՆ-ում սպիտակապոչ եղջերուները կռվել են՝ հետևի ոտքերի վրա կանգնած

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Բնապաշարների եւ վայրի բնության պահպանության գործակալության աշխատակիցները տեսանյութ են նկարահանել, որում պատկերված են սպիտակապոչ երկու եղջերուներ, որոնք կռվում են հետեւի ոտքերի վրա կանգնած: Տեսագրությունը հրապարակված է Facebook-ում գերատեսչության էջում։
Կենդանիների մենամարտը հայտնվել է անտառում տեղադրված տեսախցիկներից մեկի օբյեկտիվում: Գործակալության աշխատակիցներն այն կարծիքին են, որ եղջերուները կռվում էին ուտելիքի ոչ մեծ բաժնի պատճառով: :

Սպիտակապոչ (վիրջինյան) եղջերուն Հյուսիսային Ամերիկայում առավել տարածված տեսակներից է: Այս կաթնասունները բնակվում են Կանադայի հարավից մինչեւ Պերու ընկած տարածքներում եւ Բրազիլիայի հյուսիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս