ԱՄՆ-ում «Դիսնեյլենդի» սկզբնական պլանն ավելի քան 700 հազար դոլարով վաճառվել է աճուրդում
Աշխարհում առաջին «Դիսնեյլենդ»-ի՝ զվարճալիքների թեմատիկ զբոսայգու պլան քարտեզը, որը ձեռքով նկարել է Ուոլթ Դիսնեյը, ԱՄՆ-ում 708 հազար դոլարով վաճառվել է աճուրդում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Van Eaton սրահը, որը կազմակերպել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած աճուրդը:
Վաճառքի գինը եղել է քարտեզի գնահատման արժեքի՝ 700 – 900 հազար դոլարի ստորին սահմանի մակարդակում:
Խոսքը վերաբերում է այն ժամանակ տակավին չկառուցված զբոսայգու քարտեզին, որը 1953 թվականին Դիսնեյը նկարիչ Հերբ Ռայանի հետ համատեղ նկարել է ներդրողներին ցուցադրելու համար: Հռչակավոր մուլտիպլիկատորը ցանկանում էր հասնել իր երազանքի նախագծի ֆինանսավորման, որն ի վերջո իրագործվել Է 1955 թվականին, երբ Կալիֆոռնիայի հարավի Անահայմ քաղաքում «Դիսնեյլենդն» առաջին անգամ իր դեռները բացեց այցելուների առջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: